Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Վարդենիսում Mercedes-ը հրկիզելու փաստով հարուցվել է քրգործ, կա կասկածյալ, ինչ-որ անձինք էլ տուժածի հետ բանակցություններ են վարում. Shamshyan.com

Ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քր.օր-ի 185 հոդվածի 1-ն մասի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Shamshyan.com։

Նշված քրգործը հարուցվել է ապրիլի 9-ին Վարդենիս քաղաքի բնակիչ Լիլիթ Ադյանին պատկանող Mercedes 600 մակնիշի 64 VV 600 համարանիշի ավտոմեքենան հրկիզելու փաստով։

Կայքի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին և քրեական գործի շրջանակում կա կասկածյալ, ով Վարդենիսի բնակիչ է։ Տեղեկություններով՝ տուժած մեքենայատիրոջ ընտանիքի հետ ինչ-որ անձինք էլ բանակցություններ են վարում՝ խոստանալով փոխհատուցել պատճառված վնասը, միայն թե բողոքը հետ վերցնի ոստիկանությունից։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։