Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ադրբեջանը Շուշիում պետական արգելոց է ստեղծելու

Ադրբեջանի խորհրդարանը երեքշաբթի կայացած լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշիի մասին» օրենքի նախագիծը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:

Օրինագծի համաձայն՝ Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշի քաղաքի վարչական տարածքում կստեղծվի պետական արգելոց:

Օրենքի նախագիծը սահմանում է նաև պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, որոնք ուղղված կլինեն քաղաքի վերականգնմանը, զբոսաշրջության համար պայմանների ստեղծմանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում կկառուցվի մարզադաշտ, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Ռամին Մուսաևը:

Նա լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, որ Շուշիից հետո, ֆուտբոլային մարզադաշտեր կկառուցվեն նաև Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող այլ շրջաններում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած Շուշիում կկառուցվի մարզադաշտ, ինչի մասին հայտնել է Ադրբեջանի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի նախագահ Ռամին Մուսաևը: