Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Խոշոր վթար Երևանում. բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 21134»-ը . կա վիրավոր (ֆոտո)

Երեւանում, այսօր՝ հունվարի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 00:40 –ի սահմաններում Բաշինջաղյան 45 շենքի դիմաց բախվել են  Երևանի բնակիչներ, 28-ամյա Արսեն Պետրոսյանի վարած  BMW մակնիշի և 25-ամյա Արսեն Գասպարյանի վարած ВАЗ 21134 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով  վարորդներից Ա. Գասպարյանը օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է  ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ըստ նախնական  տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ա. Գասպարյանը, ով չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, վթարային իրավիճակ ստեղծելով BMW-ի վարորդի համար: