Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Պուտինը հեռախոսազրույց կունենա Էրդողանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 30-ին հեռախոսազրույց կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը հեռախոսազրույցին չի նախատեսվում:

Խոսքը երկկողմ զրույցի մասին է, կիրակի մասնավորեցրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կիրակի ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ մայիսի 30-ին պատրաստվում է հեռախոսային բանակցություններ վարել ռուս եւ ուկրաինացի պաշտոնակիցների հետ: