Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Դանիան հայտարարել է ռուսական գազի մատակարարման հնարավոր դադարեցման մասին՝ ռուբլով վճարելուց հրաժարվելու պատճառով

Դանիայի էներգետիկ Orsted գործակալությունը նախազգուշացրել է, որ «Գազպրոմ Էքսպորտը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը դանիական էներգետիկ ընկերությանը, քանի որ այն հրաժարվել է վճարել ռուբլով, հաղորդում է Reuters-ը։

«Գազպրոմ Էքսպորտը շարունակում է պահանջել, որ Օրստեդը գազի մատակարարումների համար վճարի ռուբլով»,-ասվում է Օրստեդի հայտարարության մեջ: «Մենք պայմանագրով իրավական պարտավորություններ չունենք, եւ մենք բազմիցս ծանուցել ենք «Գազպրոմ Էքսպորտին», որ դա չենք անի: Վտանգ կա, որ «Գազպրոմ էքսպորտը» կդադարեցնի   գազամատակարարումը։ Եվ դա կլինի պայմանագրի խախտում»,- հավելել է նա: