Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Սյունիքում բախվել են КАМАЗ ավտոմեքենաներ, որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 194.5-րդ կմ հատվածում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 36-ամյա Արսեն Խ.-ն իր վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենայով, կորցնելով կառավարումը և հետընթաց շարժվելով, բախվել է Վայոց Ձորի մարզի բնակիչ, 42-ամյա Նվեր Ա.-ի վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենային։

Բախման հետևանքով Արսեն Խ.-ի КамАЗ-ը կողաշրջվել է, իսկ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն:

Կողաշրջված КамАЗ-ը բարձված է եղել ցեմենտի հումքով, որը թափվել, լցվել է ճանապարհին:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: