Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Պարեկները Երեւանում հատուկ տարածք են տեղափոխել 102 ավտոմեքենա

Մայիսի 23-ից 30-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1280 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 102 մեքենա։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 102, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 148 անձ։ 43 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 6-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 3-ը՝ փակված համարանիշերով, 8-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 109-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 570-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները բաժիններ բերման են ենթարկել 32 անձի՝ հայտնաբերելով 3 հետախուզվողի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 964 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 56 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 27, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 60 անձ։ 4 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 62-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 312-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի պարեկները տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 9 անձի։

Մայիսի 23-ից 30-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 685 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 68 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 21, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 47 անձ։ 4 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 1-ը՝ փոխարինված համարանիշերի, 48-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 314-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 9 անձի՝ բացահայտելով ապօրինի ծառահատման դեպքեր։