Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Մայր Տաճարի հիմնանորոգումը մոտենում է ավարտական փուլին

Մայր Տաճարի հիմնանորոգման աշխատանքներն աստիճանաբար մոտենում են ավարտական փուլին: Այս պահին աշխատանքներ են ընթանում թանգարանային հատվածում, շարունակում են վերատեղադրվել որմնանկարները և շարվում է բակի սալահատակը:

Ս. Էջմիածնի մայր տաճարում ընթացող նորոգման աշխատանքների մասին է «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութը։

Հիշեցնենք, որ 2011 թվականից սկսվել են Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի նորոգության, հետազոտական ու նախագծման աշխատանքները։ 2013թ․-ին Մայր Տաճարի նորոգման և ամրակայման նախագիծը համաձայնեցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ։ Որմնանկարների վերականգնման գիտահետազոտական կենտրոնը սկսում է Տաճարի որմնանկարների ուսումնասիրությունը։ 2017թ․ ամռանը սկսվում է նորոգության շինարարական աշխատանքը։