Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Արմավիրի մարզում 17–ամյա վարորդը Opel-ով գլխիվայր հատնվել է ջրատարում. 16-ամյա տղան մահացել է

Արմավիրի մարզում, մայիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 17-ամյա Արամ Բ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, ընկել ու գլխիվայր հայտնվել ջրատարի մեջ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևոր, 16-ամյա Կարեն Խ.-ն մահացած վիճակում տեղափոխվել է «Վաղարաշապատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դուրս է բերվել և քարշակի միջոցով տեղափոխվել ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: