Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը վերջին զանգի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ,
շնորհավորում եմ բոլորիդ Վերջին զանգի՝ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ:
Ձեզ համար կյանքի նոր շրջան է բացվում և դուք ոտք եք դնում հասուն կյանքի հետագա ուղին, որտեղ պիտի լինեք էլ ավելի ուշադիր և հաշվետու ձեր քայլերի ու որոշումների մեջ: Ուստի մաղթում եմ ձեզ հաստատակամություն ու սկզբունքայնություն:
Մաղթում եմ հաջողություն՝ ձեր բարի նախաձեռնություններում, որ հասնենք մեծ բարձունքների և լինեք պատասխանատու քաղաքացի, լցված հայրենիքի նկատմամբ անսահման սիրով, լինեք լավ զավակ, ընկեր և մասնագետ:
Մաղթում եմ, որ այս հուզումնալի ակնթարթները սրտում կրեք ու պահպանեք ողջ կյանքի ընթացքում, լինեք պարզ ու շիտակ, այնպիսին, ինչպիսին այսօր, երբեք չընկճվեք կյանքի ոչ մի դժվարությունից:
Շնորհավո՛ր Վերջին զանգ:
Սիրելի՛ շրջանավարտներ, բարի երթ դեպի նոր կյանք, դեպի նոր բարձունքներ: