Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Մեծամոր համայնքում նշվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը

Մեծամոր համայնքում այսօր գունագեղ էր և լի ուրախության ձայներով։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ էին կազմակերպվել Մեծամոր համայնքի գյուղերում և Մեծամոր քաղաքում։
Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը և համայնքապետարանի ներկայացուցիչները ներկա գտնվեցին տարբեր միջոցառումների։ Գեղեցիկ երաժշտական համերգ տեղի ունեցավ Մեծամոր քաղաքի մշակույթի տան մեծ դահլիճում, որին մասնակցում էին «Մեծամոր համայնքի Մշակույթի տուն և գրադարան» և «Մեծամոր համայնքի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ների, «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ-ի, «Հույսի Մեծամոր» ՀԿ-ի սաները։ Միջոցառումներին մասնակցեցին մանկապարտեզների խմբեր և դպրոցների տարրական դասարանների աշակերտները։