Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Տավուշի Խաշթառակ գյուղի խաչմերուկում բախվել են վրացական համարանիշներով Toyota Highlаnder-ն ու «ՎԱԶ 2106»-ը, կա զոհ

Տավուշի մարզում, այսօր՝ հունիսի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 133.7 կմ հատվածում՝ Խաշթառակ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի Խաշթառակի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Toyota Highlаnder-ն և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։

Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։