Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Երեւանում կան վարչական շրջաններ, որոնց սեփական եկամուտների գանձումը չի գերազանցում 90%-ը

2022թ. մայիսին սեփական եկամուտների փաստացի գանձումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր առմամբ ավել է շուրջ 34%-ով, իսկ որոշ վարչական շրջաններում հավաքագրման նախանշված ծավալները գերակատարվել են: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ հունիսի 6-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետին զեկուցվել է, որ, այդուհանդերձ, կան վարչական շրջաններ, որոնց սեփական եկամուտների գանձումը չի գերազանցում 90%-ը:

Կարևորելով գործընթացի պատշաճ կազմակերպումը՝ քաղաքապետը նշել է, որ մայրաքաղաքում նախանշված ծրագրերը լիարժեքորեն կյանքի կոչելու համար շատ կարևոր է ապահովել հավաքագրման կատարողականը: