Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին հատվածներում հունիսի 7-ին՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսել են հարավարեւմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 3 օրերին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18 +20, վաղը ցերեկը՝ +32 +34։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +23 +26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +11, ցերեկը՝ +25 +27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +29 +32,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +20 +25,

Լոռիում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +23 +26,

Տավուշում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +30 +33,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +10, ցերեկը՝ +23 +25,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +27 +30,

Արարատում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +33 +35,

Արմավիրում գիշերը՝ +14 +18, ցերեկը՝ +32 +34,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +8 +10, ցերեկը՝ +23 +25,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +18 +22, ցերեկը՝ +31 +35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +21, ցերեկը՝ +32 +35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +26 +30,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +18 +23, ցերեկը՝ +28 +33։