Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Կողոպուտ Դիլիջանում. Գետափնյա փողոցում քաշել-պոկել է 16-ամյա պատանու պարանոցի վզնոցի մի մասը և դիմել փախուստի

Հունիսի 3-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում տված 16-ամյա պատանին հայտնել էր, որ անհայտ անձը Գետափնյա փողոցում քաշել-պոկելով հափշտակել էր պարանոցի վզնոցի մի մասը և դիմել փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ Դիլիջանի քրեական հետախույզները պարզել են, որ կողոպուտը կատարել է դիլիջանցի 16-ամյա մեկ այլ պատանի: Նա բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է բաժին և խոստովանել, որ հափշտակությունն արել է ինքը:

Գողոնն առգրավվել է:

Կատարվում է նախաքննություն: