
Երիտասարդական խորհրդարանի անդրանիկ նիստին ներկա էին նաև Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, Մեծամորի համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հյուրեր։
«Մեծամորի երիտասարդական խորհրդարան»-ի ստեղծումը միտված է կենտրոնացնելու Մեծամոր համայնքի գիտակից, մտահոգ, բանիմաց երիտասարդներին մի կառույցի ներքո, ովքեր ապագայում հնարավորություն կունենան ճիշտ ուղղորդելու իրենց ներուժն ու հնարավորությունները ի շահ համայնքի զարգացման։
Երիտասարդները պատրաստակամ են նեցուկ լինել համայնքային և մարզային իշխանություններին, աջակցել հասարակական, սոցիալական, մշակութային միջոցառումների և ծրագրերի իրականացմանը։ Անհրաժեշտության դեպքում սեփական նախաձեռնությամբ կազմակերպել սպորտային, կրթական ու մշակութային միջոցառումներ։