Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Արմավիրում մեկնարկել են ճանապարհաշինական աշխատանքները

Ավարտին են մոտեցել Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի Արարատյան փողոց – ջրի աշտարակ հատվածի ասֆալտապատման աշխատանքները։
Այս տարի պետության-համայնք համագործակցությամբ՝ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելու է Գորկի փողոցն ամբողջությամբ (300 միլիոն դրամ նախագծային արժեքով) և Աբովյան փողոցի Չարենց փողոց – Բաղրամյան փողոց հատվածը (120 միլիոն դրամ նախագծային արժեքով):
Համայնքում բացի նշված ծրագրերից, ասֆալտապատման այլ աշխատանքներ ևս նախատեսված են: