Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում, «Առինջ Մոլ» – Ձորաղբյուր ավտոճանապարհի՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են 27-ամյա Կարեն Ղազարյանի վարած Mercedes մակնիշի և 27-ամյա Աշոտ Մուսայելյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով, հայտնվել «Ծիրանի» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում՝ բախվելով 38-ամյա Արմինե Ս.-ին պատկանող Skoda մակնիշի, 36-ամյա Գրիգոր Յայլախանյանին պատկանող Mercedes մակնիշի և 32-ամյա Սիրանույշ Աղեկյանին պատկանող Nissan մակնիշի ավտոմեքենաներին:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանեl Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com