Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Ալիեւը ծանոթացել է Լաչինում իրականացվող «Գորչուի» էլեկտրակայանի աշխատանքներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  Լաչին կատարած իր այցի ընթացքում ծանոթացել է «Գոչուի» էլեկտրամատակարարման ենթակայանի աշխատանքներին։ Ենթակայանի հզորությունը 110 կիլովոլտ է։ Նկատենք, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքները բոլոր իմաստներով ակտիվորեն ինտեգրվում են Ադրբեջանին եւ էներգետիկ ցանցն այս առումով բացառություն չէ։ Լաչինի շրջանը եւս միացվում է Ադրբեջանի ընդհանուր էներգետիկ համակարգին։ Այս ուղղությամբ, դատելով ադրբեջանական պաշտոնկան լրահոսում տեղ գտած հաղորդագրություններից բավականին զգալի աշխատանքներ իրականացվում են։

Լաչինում կառուցվում է նաեւ բոլորովին նոր թվային էլեկտրամատակարարման ենթակայան 110/35/10-կիլովոլտանոց։ «Գոչուի» ենթակայանը ադրբեջանական իշխանությունները համարում են համակարգային նշանակության, որտեղ ստեղծվում են բաց եւ փակ բաշխիչ հարմարանքներով համակարգ, կառավարման ժամանակակից կենտրոն։ Կառուցվում է նաեւ աշխատակիցների համար հանրակացարան։