Ադրբեջանական իշխանությունները կառուցում են Լաչին-Քարվաճառ /Քելբաջար/ ավտոճանապարհը։ Նախօրեին ճանապարհի շինաշխատանքներին ծանոթանալու համար այնտեղ էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ճանապարհը բաղկացած է լինելու երկու չորսշերտանի ավտոմոբիլային ճանապարհագծերից, որոնք միացնելու են Քելբաջարի եւ Լաչինի շրջանները։
Ներկա փուլում որոշ հատվածներում հողաշերտի ամրացման, հողալցման աշխատանքներ են իրականացվում, որոշ հատվածներում ջրահեռացման համակարգն է գցվում, դրենաժային աշխատանքներ են իրականացվում, նաեւ քարե պատն է կառուցվում։ Կառուցվելու է նաեւ երկու թունել, որոնց փորման աշխատանքները արդեն մեկնարկել են։