
Այսօր Մեծամոր համայնքի Արմավիր գյուղի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ «Կյանք՝ կյանքից հետո» խորագրով միջոցառում՝ նվիրված Արմավիր գյուղի բնակիչ, 44-օրյա պատերազմում զոհված, ժամկետային զինծառայող Նարեկ Շաքարյանին, ով այսօր կդառնար 20 տարեկան։
Միջոցառմանը ներկա գտնվեցին Մեծամոր համայնքի ղեկավարի տեղակալ Արբակ Եզիազարյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ։ Միջոցառման վերջում համայնքապետարանի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին՝ Նարեկ Շաքարյանի ընտանիքը, պատերազմին մասնակցություն ունեցած գյուղի մյուս բնակիչները, միջոցառման կազմակերպիչները։