Լուրեր Արմավիրից և Աշխարհից

ԱՄՆ-ում մահապատժի դատապարտված տղամարդը խնդրել է մահացու ներարկման փոխարեն գնդակահարել իրեն

ԱՄՆ Գերագույն դատարանը հավանություն է տվել Մայքլ Նենսի՝ Ջորջիա նահանգի վճիռը բողոքարկելու դիմումը, որով նա խնդրում է գնդակահարել իրեն մահացու ներարկման փոխարեն, գրում է Sky News-ը:
Նենսը մահապատժի էր դատապարտվել  2002 թվականին:

Չնայած նրան, որ Ջորջիա նահանգի օրենսդրության համաձայն գնդակահարությունը մահապատժի հնարավոր միջոց չի համարվում, տղամարդը որոշել է հասնել դրան: Նա ենթադրել է, որ ներարկվող նյութը կարող է ազդեցություն չունենալ: Այս պահին գնդակահարությունը որպես մահապատժի միջոց կիրառվում է Միսիսիպիում, Օկլահոմայում, Հարավային Կառոլինայում եւ Յուտայում: