Շվեյցարիայի նախագահ Ինյացիո Կասիսը հայտարարել է, որ քաղաքացիները գնաճի պայմաններում պետք է սկսեն տնտեսումներ իրականացնել ջեռուցման, սննդամթերքի գնման, ուղեւորությունների մեկնման եւ իրենց կյանքի եւ գործունեության այլ ոլորտներում։ Այս մասին հայտնում է La Liberte պարբերականը։
Նա նշել է, որ Շվեյցարիան վերջին շրջանում բախվել է միանգամից մի քանի ճգնաժամային իրավիճակների եւ ամենայն հավանականությամբ, պատկան մարմինները պետք է սկսեն զբաղվել սղաճով։ Կասիսը հավելել է, որ վառելիքի շուկայում նկատվող գնաճը հետեւանք է Ուկրաինական ճգնաժամի։