Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 26-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 08:40–ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Սեյրան Դավթյանը իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով Ս. Դավթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Քաջարան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա. Թունյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի © shamshyan.com