Իսպանական GBFoods ընկերությունից տեղեկացրել են, որ չեն կարողացել ավարտին հասցնել Ռուսաստանում ունեցած իրենց բիզնեսի՝ նեպալական Chaudhary Group-ին վաճառքի գործարքը։ Նշենք, որ իսպանական այս ընկերությանն է պատկանում հայտնի Gallina Blanca ապրանքանիշը։ Այս մասին հայտնում է «Коммерсант» պարբերականը։
Նշենք, որ իսպանական ընկերությանն է պատկանում ռուսական «Europe Foods GB» ընկերությունը, որը իրականացնում է Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզում գտնվող բուլյոնային խորանարդիկների, համեմունքների եւ մակարոնեղենի արտադրությամբ զբաղվող ֆաբրիկան։ Գործարքի ձախողման պատճառը թերեւս այն է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը հավանական գնորդի մոտ հետաքրքրությունը նվազեցրել է։ «Europe Foods GB»-ն շարունակում է աշխատել իսլանական մայր ընկերության կազմում։