Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Զինվորականներին արգելել են սմարթֆոն օգտագործել

Հայկական բանակում վերջին շրջանում որոշ փոփոխություններ են ձեռնարկել: Պաշտպանության նախարարությունում նախկինում կարգադրություն էր եղել զորամասերում բջջայինների կիրառման հետ կապված, իսկ այժմ որոշվել է, որ ՊՆ-ում եւ բոլոր մյուս զորամասերում չպետք է կիրառել ոչ մի տեսակի սմարթֆոն:

Հենց այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել է ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, ինչպես նաև զորամիավորումների հրամանատարական կազմը՝ տեսակապի միջոցով։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում կարգապահական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ սմարթֆոնների կիրառման արգելքի վերաբերյալ հրամանների կատարումը։

Մեր աղբյուրը նշում է, որ բոլոր նրանք, ովքեր զինվորական ծառայության ընթացքում կօգտագործեն սմարթֆոն, կարող է անգամ քրեական պատասխանատվության ենթարկվեն: Ավելին` վերջին մեկ շաբաթվա ընթացքում զինվորականների շրջանում շարունակ ստուգումներ են իրականացվում, պարզելու համար, թե որ զինվորականն ինչ մոդելի բջջային հեռախոս է օգտագործում: Պահանջվող բջջայինը պետք է լինի` բացառապես առանց ինտերնետ կապի հնարավորության և առանց տեսախցիկի:

Սա թերեւս նաեւ ուղղված է դավաճանության եւ լրտեսության դեպքերը կանխելուն։ Թեեւ առնվազն աբսուրդ է, որ մարդուն պետք է զրկել ժամանակակից հեռախոսից, որ նա լրտեսությամբ չզբաղվի։