Հունիսի լույս 24-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել երեք երիտասարդի՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ։
Ոստիկանությունից հայտնում են, որ ուղևորը պատուհանից ծխախոտի տուփ էր նետել, իսկ վարորդը մեքենայից իջնելիս ձեռքի պոլիէթիլենային տոպրակն էր գցել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պլաստմասսե առարկայի մասնիկներ և մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված: Ուղևորներից մեկի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել են ապակյա գլանակներ: Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են։