Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Գերմանիայում համակենտրոնացման ճամբարի 101-ամյա նախկին պահակը 5 տարվա ազատազրկման է դատապարտել

«Զաքսենհաուզեն» համակենտրոնացման ճամբարի նախկին պահակ 101-ամյա Յոզեֆ Շուեցը հինգ տարվա ազատազրկման է դատապարտվել, հայտնում է Bild-ը։

Նշվում է, որ Բրանդենբուրգ-ան-դեր-Հավել (Բրանդենբուրգ) քաղաքի դատարանը Շուտցին հինգ տարվա ազատազրկման է դատապարտել՝ համակենտրոնացման ճամբարի 3516 բանտարկյալի սպանությանն աջակցելու համար։

Շուեցի դեմ քրեական գործը հարուցվել էր 2019 թ. ապրիլին, իսկ 2021 թ. հունվարին նրան մեղադրանք էր առաջադրվել։ Պետական ​​մեղադրող կողմը հայտարարել էր, որ նա «գիտակցաբար եւ կամավոր է մասնակցել 1942-1945 թթ. բանտարկյալների սպանությանը»։ Բացի այդ, նացիստին մեղադրել են խորհրդային ռազմագերիների մահապատժի ենթարկմանն օժանդակելու, գազախցերում գերիների սպանության, ինչպես նաեւ նրանում, որ նա «անտանելի պայմաններ է ստեղծել եւ պահպանել» բանտարկյալների համար։

«Զաքսենհաուզենը» գտնվում էր Բեռլինից հյուսիս՝ Օրանիենբուրգ քաղաքի մոտ։ 1936-1945 թթ. համակենտրոնացման ճամբարով ավելի քան 200 հազար մարդ էր անցել, զոհվել էին տասնյակ հազարավոր մարդիկ։ «Զաքսենհաուզեն»-ն ազատագրվել էր Կարմիր բանակի կողմից 1945 թ. ապրիլի 22-23-ին։