Եվրամիությունը սկսել է անդամ պետություններին մատակարարել կապիկի ծաղիկ հիվանդության դեմ նախատեսված առաջին պատվաստանյութերը։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովը։ Մասնավորապես, Իսպանիան արդեն ստացել է 5300 դեղաչափ պատվաստանյութ։
Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 109 090 դեղաչափ պատվաստանյութ։ Առաջիկա շաբաթներին եւ ամիսներին, համաձայն Եվրահանձնաժողովի, կիրականացվեն կանոնավոր մատակարարումներ, որպեսզի ԵՄ անդամ բոլոր պետությունները կարողանան պայքարել կապիկի ծաղիկ հիվանդության բռնկման դեմ։