Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Որքան գումար են Ադրբեջանական ընկերությունները ներդրել Վրաստանում 

Մինչ այս պահը ադրբեջանական ընկերությունները Վրաստանում ընդհանուր առմամբ ներդրել են 3,5 միլիարդ դոլար։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ադրբեջանական դեսպանատան առաջին քարտուղար Սարխան Իսմայիլովը՝ Բաքվում անցկացվող վրաց-ադրբեջանական բիզնես ֆորումի ժամանակ։ Այդ գումարից 1,5 միլիարդ դոլարը ներդրվել է ադրբեջանական SOCAR ընկերության կողմից։

Ադրբեջանը հանդիսանում է Վրաստանի գլխավոր առեւտրային գործընկերը, նաեւ հանդիսանում է այն երկրներից մեկը, որն ամենաշատ ներդրումներն է կատարել Վրաստանի տնտեսության մեջ։ Ադրբեջանական ընկերությունները ի դեպ, հանդիսանում են Վրաստանի ամենախոշոր հարկատուները։ Նույնիսկ պանդեմիական շրջանում երկկողմ առետւրաշրջանառությունը գերազանցել է մեկ միլիարդ դոլար։