Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Հայտնի է դարձել դեռահասների կողմից YouTube-ի միջոցով վտանգավոր վիրուսների տարածման մասին

Տեղեկատվական անվտանգության Avast ընկերության մասնագետները հայտնել են, որ Discord մեսենջերի եւ YouTube-ի ալիքների ներսի խմբերում դեռահասներին առաջարկում են վտանգավոր վիրուսների տարածել։ Այս մասին հաղորդվում է պաշտոնական բլոգում հրապարակված ուսումնասիրության մեջ։

Ըստ վերլուծաբանների՝ մի խումբ հաքերներ օգտագործում են դեռահասների շրջանում տարածված Discord եւ YouTube ալիքները եւ առաջարկում են նրանց չարամիտ ծրագրեր տարածել այդ ինտերնետային հարթակների միջոցով։ Avast-ի մասնագետ Յան Հոլմանը նշել է, որ դեռահասներին գրավում են հաքերների մասնակցությամբ տեսանյութերը, քանի որ շատերը դա «զիլ ու զվարճալի զբաղվունք» են համարում:

Հետազոտության համաձայն՝ համայնքներում մասնակցում են ավելի քան հազար հարձակվողներ։ Նրանք նաեւ առաջարկում են անչափահասներին «կոտրել» սեփական ծնողներին կամ կիբերհարձակում կազմակերպել դպրոցի վրա։ Դրա համար առաջարկվում է մի շարք վնասակար ծրագրեր ներբեռնել, որոնք հեշտ է օգտագործել եւ հատուկ գիտելիքներ չեն պահանջում։

«Սակայն այդ գործողություններն ամենեւին էլ անվնաս չեն, դրանք հանցավոր են եւ կարող են լուրջ իրավական հետեւանքներ ունենալ, հատկապես, եթե երեխաները բացահայտեն իրենց ինքնությունը եւ իրենց ընտանիքի անդամների ինքնությունը համացանցում»,- նախազգուշացրել է Հոլմանը:

Վերլուծաբանը եզրակացրել է, որ դեռահասի կողմից ներբեռնված չարամիտ ծրագիրը կարող է վարակել նաեւ անչափահասի համակարգիչը, ինչի պատճառով անձնական տվյալները եւ բանկային տվյալները կարող են կիբերհանցագործների տրամադրության տակ հայտնվել: