Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Հարավային Աֆրիկայում պարզում են՝ արդյոք գիշերային ակումբում մահացած դեռահասները կարող էին թունավորված լինել

Հարավաֆրիկյան իշխանությունները հետաքննում են՝ արդյո՞ք 21 դեռահասները, ովքեր հանգստյան օրերին առեղծվածային կերպով մահացել էին գիշերային ակումբում, կարող էին պատահաբար թունավորվել սննդից կամ ըմպելիքներից:

Նրանք, ովքեր փրկվել են հայտնի ակումբում տեղի ունեցած սարսափելի փորձությունից, պատմում են շենքում ուժեղ եւ խեղդող հոտի մասին, նախքան դեռահասների մահը:

Զոհերից շատերի մարմինները, որոնցից ամենափոքրը 13-ամյա մի աղջիկ էր, ոստիկանները հայտնաբերել էին սեղանների, աթոռների ու բազմոցների վրա եւ ակումբի պարահրապարակում փռված:

Իշխանություններն արդեն հերքել են նախնական հաղորդումներն այն մասին, որ երիտասարդները մահացել են հրմշտոցի հետեւանքով:

Նրանք դատաբժշկական փորձանմուշներ են ուղարկել թունաբանական լաբորատորիա՝ պարզելու՝ արդյոք դեռահասները երեկույթի ժամանակ թույն կամ թունավոր նյութեր են ընդունել: