Արդեն մի քանի օր է, Արարատի մարզի Արարատ գյուղում «ամենավերջին» ու «ամենաքաղցր» խոսքերով են հիշում «Վեոլիա Ջուր» ընկերությանը: Նշված ընկերությունը գյուղի Գրիբոեդովի փողոցում տևական ժամանակ է, ջրագծի վերանորոգման անվան տակ մի հսկայական փոս է փորել, չպահպանելով անվտանգության ոչ մի կանոն: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները ասում էին. «Վեոլիա Ջուրը» էս մեր գյուղի համար դարձել է պատուհաս: Ոնց որ գյուղի կույրաղիքը լինի:
Մթամ ջրագիծը անցկացնելու համար եկան ունքը սարքեին, տվին աչքը հանեցին: Փոսը փորել են, սակայն ոչ մի անվտանգության կանոն չեն պահպանել: Պետք է փարոսիկներով ժապավեններ, ժամանակավոր լուսավորություն ու ցուցանակներ տեղադրեին, որ մարդիկ խամ-խամ էդ հսկայական փոսի պատճառով փորձանքի մեջ չընկնեին: Ինչ փորել են, արդեն մի քանի դեպք է եղել: Միակ հրաշքը նա է, որ զոհեր չունենք, բայց ով է պատասխան տալու այս խնդրին, ով է փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը:
Արարատ խոշորացված համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանն ու համայնքապետի տեղակալ Արսեն Հակոբյանը (վերջինիս հսկողության տակ է դրված կոմունալ, ճանապարհաշինարարության խնդիրները) զբաղված են իրենց տան ճանապարհները վերանորոգելով: Դե, իրենք կաբինետներում նստած իրենց թափանները լցնող պաշտոնյաներ են, առաջին հերթին իրենց տան ճամփեքն ա հետաքրքրում: Միհատ չեն ասում՝ գանք, էդ «Վեոլիա Ջրի» ձեռքից բռնենք, ասենք՝ ինչի եք մեր գյուղի բնակիչների համար նման անհարմարություններ ստեղծում: Պատկերացնում ե՞ք, եթե քաղաքապետի կամ քաղաքապետի տեղակալի տան մոտ լիներ «Վեոլիա Ջրի» ստեղծած փոսը, ինչ կանեին: Մի գիշերվա մեջ կստիպեին, որպեսզի «Վեոլիա Ջուրը» խոտանը վերացնի:
Բայց դե ում ենք ինչ ասում: Արարատի մարզում և Արարատ գյուղում էնքան նմանատիպ խնդիրներ կան, որ ճիշտը «Վեոլիա Ջրին» Սանիթեքի նման պետք է չեզոքացնեն ու գա մի սրտացավ կազմակերպություն, որն էլ մեր սպառողներիս հարցերը կլուծի: Ստեղ դեռ վիճակի հետ հարմարվում ենք, բա էն Արարատի, Բանավանի բնակիչներն ինչ ասեն: Համայնքապետի տեղակալին մի 100 անգամ ասել են, բայց ոչ մի օգուտ: Կումունալի պետը եթե նրա ազգականն է, հո նա չի ստիպելու նրան, որ գնա ու ժողովրդի դարդին դարման լինի: Փոխարենը սկսել են իրենց պալատների ու եսիմ ինչերի կառուցումը: Միայն 2 օրվա ընթացքում Արարատ գյուղի Գրիբոդովի փողոցում «Վեոլիա Ջրի» պատճառով վթարի են անթարկվել մի քանի ավտոմեքեննաներ, այդ թվում՝ ВАЗ 2121, ВАЗ 2107 մակնիշի ավտմեքենաներ: Ավտոմեքենաների տերերին էլ պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com