Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում

Երեկ՝ հունվարի 24-ին,  վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Դավիթ Թովմասյանը իր վարած  Ford մակիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 32-ամյա Նարեկ Ամիրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթից հետո Ford-ը բախվել է կայանված Nissan March-ին: