Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Մարդիկ, ինչո՞ւ չեք հասկանում, որ մեր հայրենիքն ենք կորցնում. Զոհված կամավորականի մայր

Մենք ցանկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանին նստած տեսնել մեղադրյալի աթոռին: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում, ասաց զոհված կամավորական Արման Օհանջանյանի մայրը՝ Ելիզավետա Օհանջանյանը:

«Մենք երբեք չենք պայքարելու ենք, որովհետեւ մենք մեր երեխաներին ենք կորցրել, որոնք բոլորի նման ուզում էին ապրել: Անգամ ծանր վշտիս մեջ ես կողմնակից եմ պայքարի, որովհետեւ մենք մեր հայրենիքն ենք կորցնում: Մարդիկ, չե՞ք հասկանում՝ ինչ է կատարվում: Չե՞ք հասկանում, որ հայրենիք ենք կորցնում: Մենք Քննչական կոմիտեին չենք վստահում եւ ուզում ենք, որ գործը տեղափոխվի ԱԱԾ: Մի՞թե կարելի այսքան ցավ ունեցող մարդուն անընդհատ տանել ու բերել: Եթե պատերազմն ավարտվեր հաղթանակով, ես ոչինչ չէի անի, որովհետեւ կիմանայի, որ հայրենիք ունենք»,- նշեց նա: