Լուրեր Արմավիրից և Աշխարհից

«Փաշինյանին մի տարվա գրիչ ենք բերել, որ ուրիշինը էլ չգողանա»․ ակցիա՝ կառավարության մոտ

Կառավարության նիստին զուգահեռ քիչ առաջ կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց հերթական բողոքի ակցիան է մեկնարկել, որոնք կազմակերպել են կանայք, զոհվածների հարազատներ։ Նրանք իրենց հետ Փաշինյանի համար գրիչներ էին բերել։

«Քեզ մի տարվա համար գրիչներ ենք բերել, որ սրա-նրա գրիչները էլ չգողանաս, ամոթ է»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկն ու գրիչները նետեց շենքի դիմաց։

«Ամոթ է ուղղակի։ Ողջ աշխարհը խոսում է, որ Հայաստանի վարչապետ կոչված անտեր շունը ուրիշի գրիչ է գողանում։ Սաղ երգերը երգել էիր, մնացել էր սա, հա՞։ Բերձորից ձեռք քաշի, Նիկոլ»,- հավելեց նա։