Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը աշխատանքային այցով Լիոն քաղաքում է

Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը աշխատանքային այցով գտնվում է Ֆրանսիայի հանրապետության Լիոն քաղաքում, ուր մասնակցում է Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովին։
Համաժողովը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի (cités unies france) կողմից՝ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունների աջակցությամբ։
Համաժողովը հնարավորություն կընձեռի նոր համագործակցության եզրեր գտնել Մեծամոր համայնքի և Ֆրանսիայի տեղական ինքնակառավարվող միավորների միջև՝ էլ ավելի սերտացնելով հայ-ֆրանսիական շարունակական ընկերությունն ու համագործակցությունը, նոր հնարավորություններ առաջ կբերի ապագա զարգացումների և համատեղ աշխատանքների համար։