Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Նյու Յորքի զբոսայգում այծեր են բաց թողել՝ մոլախոտերն ուտելու համար

Նյու Յորքի Ռիվերսայդ պարկում ավելի քան տասը այծ են բաց թողել՝ մոլախոտերն ու ավելորդ բույսերն ուտելու համար, գրում է Reuters-ը։

Կենդանիներին Մանհեթեն են բերել Նյու Յորք նահանգի Ռայնբեկ քաղաքի Green Goats ֆերմայից։ Նրանց բաց են թողել այգի՝ ոգետի զառիթափ ափին գտնվող բույսերը, այդ թվում՝ մարդկանց համար վտանգավոր տեսակներն ուտելու համար, ինչպիսին է թունավոր բաղեղը, որի դեմ այգու աշխատակիցները դժվարությամբ են պայքարում:

«Պատկերացրեք, որ փորձում եք պահել հավասարակշռությունը [զառիթափ ափին] ավելորդ թփերն արմատախիլ անելիս, որպեսզի տեսակներ տնկես, որոնք ավելի լավ կպահեն հողը եւ ավելի լավ միջավայր կապահովեն վայրի բնության համար»,- նշել է այգու ժամանակավոր նախագահ եւ գործադիր տնօրեն Ջոն Հերոլդը:

Հերոլդի խոսքով՝ այծերն իդեալական են մոլախոտերի դեմ պայքարի համար։ Հակառակ դեպքում այգու աշխատակիցները ստիպված կլինեին քիմիական նյութեր օգտագործել:

Չորս այծ, մոլախոտ ուտելով, Ռիվերսայդ պարկում կապրի մինչեւ ամառվա վերջ: