Կիրակի վաղ առավոտյան Նորվեգիայի արեւմտյան ափին գտնվող Մոնգստադում Equinor’s գործարանում հրդեհ է բռնկվել, հայտնում է Reuters-ը:
Հրդեհը բռնկվել է նավթավերամշակման գործարանի այն հատվածում, որտեղ բենզին է արտադրվում։
Մոնգստադը Equinor-ի խոշորագույն նավթավերամշակման գործարանն է, որն ունի հում նավթի եւ կոնդենսատի թորման հզորություն՝ օրական 226,000 բարել: Equinor-ի ներկայացուցիչների խոսքով՝ անձնակազմը տարհանվել է, տեղում են մնացել միայն ընկերության աշխատակիցները, որոնք ներգրավված են արտակարգ իրավիճակի հետեւանքների վերացման գործում։