Կրեմլում հետաքրքրված չեն, թե Արեւմուտքում ում են «ոգեւորում» արձակուրդի ընթացքում ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի լուսանկարները, կարեւորն այն է, որ դրանք ռուսներին դուր գան, հայտնում է Комсомольская правда լրատվականը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
Պեսկովն ասել է նաու, որ «Ֆրոյդի պես բամբասանքների վրա հիմնվողները» պետք է ամրապնդեն իրենց բարոյական բնավորությունը:
«Մենք պետք է ինչ ոչ կերպ ամրապնդենք մեր բարոյական բնավորությունը», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, արդյոք կհրապարակվեն Պուտինի մյուս լուսանկարները, թե ոչ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Մեծ յոթնյակի» առաջնորդները քննարկել էին Վլադիմիր Պուտինի մերկ մարմինը:
Նշենք, որ ՌԴ նախագահը բազմիցս լուսանկարվել է մերկ իրանով, ինչը, ըստ երեւույթին, անջնջելի տպավորություն է թողել ամեւմտյան քաղաքական գործիչների վրա: