Օգոստոսի 9-ին ժամը 12:00-ից մինչև օգոստոսի 10-ը՝ ժամը 11:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Նորավան և Լուկաշին գյուղերի, Մայիսյան գյուղի Սարգիս թաղամասի ջրամատակարարումը:
Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
Հաղորդվում է, որ ջրանջատումը պայմանավորված է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից իրականացվող աշխատանքներով։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: