Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Արմավիրցի մարզիկը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը

Արմավիրի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ  Արմավիրն արդեն երկու ոսկե մեդալ ունի Համահայկական ամառային 8-րդ խաղերում.

Բազկամարտի տղամարդկանց մրցումներում Արմավիրը ներկայացնող Արսեն Խաչատրյանը 90 կգ + քաշային կարգում ձախ ձեռքի 5 հաղթանակ արդյունքով նվաճում է ոսկե մեդալ:
Առաջին ոսկե մեդալը նվաճել է Բազկամարտի կանանց մինչև 70 կգ քաշային կարգի ձախ ձեռքի մրցումներում Արմավիրը ներկայացնող Վալենտինա Լիտվինենկոն: