Հայաստանում օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Արմավիրի մարզում օդերևութաբանները երեկոյան ժամերին կանխատեսում են հարավ-արևմտյան քամու ուժգնացում մինչև 13-16 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։
Ինչպես armavirnews.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +37+39։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+35,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29+33,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +34+36,
Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +11 + 16, ցերեկը՝ + 28 + 33,
Լոռիում՝ գիշերը՝ +13 + 17, ցերեկը՝ + 30 + 33,
Տավուշում՝ գիշերը՝ +17 + 22, ցերեկը՝ + 36 + 39,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10 + 13, ցերեկը՝ + 28 + 31,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+38,
Արարատում՝ գիշերը՝ +21 + 24, ցերեկը՝ + 39 + 40,
Արմավիրում՝ գիշերը՝ +18 + 21, ցերեկը՝ + 39 + 40,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +30+32,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +38+40,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +39+41,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +31+33,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +21 + 23, ցերեկը՝ + 37 + 41։