Լուրեր Արմավիրից և Աշխարհից

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արագածոտնի մարզում ինչպես է տեղի ունեցել 4 մեքենաների ավտովթարը

SHAMSHYAN.com-ը օգոստոսի 6-ին, ֆոտոռեպորտաժ էր հրապարակել Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից:

Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում բախվել էին Mercedes ML, Nissan X-Trail , Toyota Mark 2 և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները:

Այսօր SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, ինչպես է տեղի ունեցել ավտովթարը:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 6-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում բախվել էին 34-ամյա Վարդան Հունանյանի վարած Mercedes ML , 32-ամյա Դավիթ Սողոմոնյանի վարած Toyota Camry մակնիշի, Շահեն Մարգարյանի (տարիքը ճշտվում է) վարած Toyota Mark 2 և 50-ամյա Նարեկ Խաչատրյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota Camry-ի ուղևոր, 28-ամյա Լիանա Ստեփանյանը տեղափոխվել էր «Աշտարակ» բժշկական կենտոն, իսկ Toyota Mark 2 -ի վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել Աշտարակի հրշեջ-փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խմբին, ովքեր նրան տեղափոխել էին «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով Mercedes ML-ը կողաշրջվել էր, Nissan X-Trail-ը դուրս էր եկել երթևեկելի գոտուց: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին բոլոր ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականը և տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գոմարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com