Սեպտեմբերի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Սարդարապատ գյուղում՝ «Էլիտ շին» խանութի դիմաց, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 63-ամյա Վարազդատ Հ.-ի վարած ВАЗ-2107 մակնիշի և 62-ամյա Կարապետ Գ.-ի վարած «ՅԱՎԱ» մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արմավիրի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի