Լուրեր Արմավիրից և Աշխարհից

«Դալմա Գարդեն Մոլ»-ը հայտարարություն է տարածել

Սիրելի «Դալմա Գարդեն Մոլ»-ի այցելուներ,

Հունվարի 22-ից ուժի մեջ մտած օրենքի համաձայն, համավարակի դեմ պատվաստումը հաստատող QR կոդը, ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատը, արագ ախտորոշիչ թեստի հավաստող տեղեկանքը ստուգվում է միայն համալիրում գործող Cinema Star կինոթատրոն, Food Court, ժամանացային հատվածներ, սրճարաններ մուտք գործելիս։

«Դալմա Գարդեն Մոլ»-ի մուտքի մոտ ստուգվում է միայն դիմակի առկայությունը և տեղի է ունենում ջերմաչափում։

Համավարակից խուսափելու լավագույն միջոցներից է հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանումը։

Առողջ եղեք։