Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Արմավիրում  լուսավորվել  են նոր  փողոցներ

Արմավիրի քաղաքապետարանի  ֆեսբուքյան պաշտոնական  էջից հայտնում են, որ Արմավիրում  լուսավորվել  են նոր  փողոցներ։
Արմավիր քաղաքի Աբովյան փողոցի Արարատյան փողոց – Կենտրոնական հրապարակ հատվածը (700մ) լուսավորվել է էներգախնայող լուսատուներով` թվով 26 լեդ լամպ:
Փողոցի այս հատվածը կապիտալ վերանորոգվել և գծանշվել է 2021 թվականի համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում, իսկ ՀՀ պետական բյուջեի միջոցներով ամբողջովին փոխվել է փողոցի ջրամատակարարման համակարգը: