Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Հունվարի 22-ի գաղտնիքը. ինչու ՀՀ իշխանությունները QR կոդերը սկսեցին կիրառել հենց այդ օրից

Հունվարի 22-ից ռեստորաններ և սրճարաններ, հյուրանոցներ և մարզասրահներ, ինչպես նաև մշակութային հաստատություններ չի կարելի մուտք գործել առանց պատվաստումը հավաստող փաստաթղթի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։

Կիրառված սահմանափակումների արդյունավետությունը չենք քննարկի։ Առավել ևս չենք բարձրացնում պատվաստման նպատակահարմարության հարցը, հակառակը` պատվաստումը պետք չէ ուշացնել։ Հարցեր ունենք որոշումների կայացման մեխանիզմի վերաբերյալ։

Եվ այսպես` սովորաբար հանրային նշանակություն ունեցող օրենքները, հրամանները, սահմանափակումներն ուժի մեջ են մտնում որևէ տարվա, ամսվա կամ գոնե շաբաթվա սկզբից։ Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ սահմանափակումների կիրառումն ի սկզբանե նախատեսված էր 2022 թվականի հունվարի 1-ից։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դեկտեմբերի սկզբին հայտարարեց, որ սահմանափակումների նպատակը մեկն է` բարելավել իրավիճակը, հակառակ դեպքում հետևանքները կարող են ավելի ծանր լինել։ Ժամանակին կիրառված սահմանափակումները, ըստ նրա, հնարավորություն են տալիս պահպանել քաղաքացիների կյանքն ու առողջությունը, իսկ երկարաժամկետ հեռանկարում` ապահովել տնտեսության կայունությունը։

Սակայն սահմանափակումների կիրառումը հետաձգվեց մինչև… հունվարի 22-ը` տարօրինակ ամսաթիվ։ Ավելին, շուտով պարզվեց, որ որոշումը տեխնիկապես մինչև վերջ մտածված չէր։ Օրինակ` ինչու էին ռեստորանների և այլ հաստատությունների աշխատակիցները QR կոդերի սքանավորման դեպքում տեսնում այցելուի այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են ԱԱՀ–ն, անձնագրի համարը, ծննդյան ամսաթիվն ու հասցեն։ Բարեբախտաբար, ավելի ուշ թյուրիմացությունը շտկվեց։

Վերադառնանք ամսաթվին։ ՀՀ առողջապահության նախարարությունը հունվարի 11-ին լուսանկարներ հրապարակեց` հայտնելով գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանի և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի պատվաստման մասին։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am