Լուրեր Արմավիրից և Աշխարհից

Էկոնոմիկայի նախարար. մեզ մտահոգում է մեր աշխատանքից բնակչության դժգոհությունը

Մեզ մտահոգում է մեր աշխատանքից բնակչության դժգոհությունը։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Միաժամանակ, նա վստահեցրեց, որ մեծամասնությունը կարծում է, որ իշխանությունները ճիշտ ուղղությամբ են տանում երկրի զարգացումը։ Նրա խոսքով՝ դրա վկայությունն են արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ «Մեր աշխատանքի նպատակը նման մարդկանց թիվն ավելացնելն է։ Մենք աշխատում ենք կոնկրետ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ»,- ասաց Քերոբյանը։

Նախարարը պարզաբանեց, որ պատրաստ չէ ներկայացնել ցուցակը՝ խոստանալով դա անել հաջորդ շաբաթ։