Լուրեր Արմավիրից և Աշխարհից

«Անսահման գեղեցիկ». Իննա Խոջամիրյանի լուսանկարը Երեւանի կենտրոնից

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում երիտասարդ դերասանուհին սպիտակ վերնաշապիկ ու կարմիր զգեստ է կրում, որը համադրել է սեւ երկարաճիտների հետ։ Իննան արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է, կերպարն ամբողջական են դարձրել աքսեսուարները՝ արեւային ակնոց, գլխարկ։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Անսահման գեղեցիկ»։